Բաժիններ՝

«Իրենք շատ լավ գիտեին, որ լինելու է սկանդալ. իրենք հենց էդ սկանդալի համար էլ անում էին». մասնագետները՝ «Իմ մարմինն անձնական է» գրքույկի մասին

«Իմ մարմինն անձնական է» 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքույկը մեծ աղմուկ բարձրացրեց և՛շարքային քաղաքացիների, և՛ մասնագետների շրջանում։ Արդյո՞ք ճիշտ է նման մատուցումը, արդյո՞ք արդարացի են այն քննադատությունները, թե գիրքը վտանգներ է պարունակում: Այս հարցերին 168.am-ի խնդրանքով անդրադարձան մասնագետները։

«Երեք տարեկանից սկսած նոր երեխայի մոտ սկսվում է հոգեսեռական զարգացումը։ Այդ տարիքում երեխային ֆիքսել մարմնի որոշակի հատվածների վրա՝ սխալ է. Երեխան, բնականաբար, անմիջապես կկենտրոնանա դրա վրա, ու կլինի բացասական էֆեկտ։ Մեկ այլ բան է, որ դա 7-8 տարեկանում արվի, և ծնողը երեխայի աշխարհընկալման համաձայն՝ մոտեցում ցուցաբերի. այլ արդյունք կունենանք»,- ասաց հոգեբան Տաթև Նահապետյանը։

Ըստ հոգեթերապևտ, ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանի՝ գրքույկը մինչ հասարակությանը ներկայացնելը պիտի լուրջ մասնագիտական խմբով մշակվեր՝ հաշվի առնելով նաև մեր հասարակության ընկալումը։

«Սա համարում եմ քաղաքական ակցիա, PR ակցիա։ Եթե մի բան նորմալ ադապտացված չէ, նորմալ թարգմանված չէ, ինչո՞ւ եք ժողովրդի դատին ներկայացնում։

Իրենք շատ լավ գիտեին, որ լինելու է սկանդալ. իրենք հենց էդ սկանդալի համար էլ անում էին»,- հավելեց Սիմոնյանը։

Նման ձեռնարկները հայկական իրավիճակին ադապտացնելու անհրաժեշտության մասին խոսեց նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Նա կարևորեց սեռական դաստիարակության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, սակայն, որ դա պիտի արվի մասնագիտորեն ու տվյալ միջավայրին համապատասխան.

«Հայերը մերժողական են վերաբերվում. պետք է ճիշտ ձևը գտնես Հայաստանում, որ մեզ մոտ շեղումների տոկոսը չաճի, այլ մնա բնականի սահմաններում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս