Մահացել է Ավստրալիայի նախկին վարչապետ Ռոբերտ Հոուքը
89 տարեկան հասակում վախճանվել է Ավստրալիայի նախկին վարչապետ Ռոբերտ Հոուքը: Այդ մասին հայտնել է 9-news հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա կնոջ հայտարարությունը:
Նա ասել է, որ նախկին քաղաքական գործիչը մահացել է Ավստրալիայի իր տանը՝ մերձավորների շրջապատում: Նա թողել է երեք երեխաների եւ մի քանի թռների:
Հոուքը Ավստրալիայի 23-րդ վարչապետն էր, կառավարությունը գլխավորել Է 1983-1991 թվականներին: Նրա ղեկավարությամբ Ավստրալիայի Լեյբորիստական կուսակցությունը երկու անգամ՝ 1984 եւ 1987 թվականներին հաղթել է խորհրդարանական ընտրություններում:
1991 թվականի դեկտեմբերին Հոուքը ժողովրդականության վարկանիշի անկումից հետո կորցրել Է կուսակցության առաջնորդի պաշտոնը եւ այնուհետեւ լքել խորհրդարանը: Նրա ղեկավարության շրջանում կառավարությունը մի շարք նկատելի բարեփոխումներ է իրականացրել Ավստրալիայի տնտեսության մեջ եւ արդյունաբերության սեկտորում, ներառյալ վնասաբեր ճյուղերի սուբսիդավորման չեղարկումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: