Բաժիններ՝

Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը մի շարք չարաշահումներ է կատարել․ յուրացվել է 11․880․000 դրամ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը մի շարք չարաշահումներ է կատարել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ըստ նախնական տվյալների, նույն քոլեջում ձևակերպել է դստերը և մի շարք այլ անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել և տնօրենը վատնման եղանակով հափշտակել է ընդհանուր 11.880.000 դրամ:
Առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031