Հոկտեմբերի 26-ին, ժամը 21:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 08:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում՝ ավտոմեքենայում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 14:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Քեթի գյուղի 7-րդ փողոցի 2/2 հասցեում՝ գյուղապետարանին պատկանող ավտոտնակների տանիքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան, սահմանապահ զորքերի ծառայողը իր վերադասին հայտնել է, որ նշված ուղեկալի պահպանվող տարածքից անհայտ անձը ձիով հատել է Հայաստանի պետական սահմանը և որոշ ժամանակ անց ձին՝ առանց ձիավորի, ետ է վերադարձել:
Եզրասի գիրքը Հին Կտակարանի գրքերից է և հաջորդում է Մնացորդացին: Գիրքը բաժանված է երկու հիմնական մասերի:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, Իսակովի պողոտայում ծառայություն իրականացնելիս նկատել են երկու քաղաքացու, որոնցից մեկի ձեռքին եղել է դեկորատիվ բույս։
Ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան ներսում միջադեպ է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Ծանրորդ Մելինե (Մել) Դալուզյանի մասին վավերագրական «Մել» ֆիլմի նկարահանման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 20 միլիոն դրամ։ Ռեժիսոր Իննա Սահակյանի այդ ֆիլմը «Բարս Մեդիա» ՍՊԸ-ով ֆինանսական աջակցությունը ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կազմակերպած մրցույթին մասնակցելով: Իսկ Ազգային կինոկենտրոնն այժմ գտնվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ներքո:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 16:15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Բ.-ն Ծաղկեվանք եկեղեցու կողմից բարձրացել է Արայի լեռան գագաթը և չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսական «National Geographic Traveler»-ը Հայաստանի մասին փորձագետներից ու տեղացիներից հավաքագրել է բազմաթիվ խորհուրդներ ու տեղեկություններ, որոնք հնարավորություն են տալիս ճանաչելու երկրի չբացահայտված կողմերը:
«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել, դիմումը քննարկման փուլում է։ 80-օրյա ժամկետում պարզ կլինի՝ պատասխանը բացասակա՞ն կլինի, թե՞ դրական։
«Հազար անգամ առաջարկվել է։ Մեծ գումարներ են անհրաժեշտ, թեժ գիծը չի կարելի մեկ հասարակական կազմակերպության ուսերին թողնել։ Այն 24 ժամ պետք է գործի։ Չի կարող լինել թեժ գիծ, որտեղ ավտոմատ մարդուն կպատասխանեն, թե՝ կներեք, հիմա 18։00-ն է, զանգը չի սպասարկվի, զանգահարեք առավոտյան։ Ինչ վերաբերում է բանակին, ապա այնտեղ մենք հոգեբան չունենք։ Հիմնականում սովորական սպաներ են, իսկ զինվորն ինչպե՞ս կարող է գալ ու կիսվել նրա հետ։ Ճիշտ է, եթե ուժեղ, լավ մարդ է, կարողանում է կազմակերպել, բայց․․․»։
Բայց հիմա ուզում եմ խոսեմ էն «խելոքների» մասին, ովքեր համացանցում էդ նյութը տարածողների քոմենթներում սկսեցին ամոթանք տալ գյումրեցիներին, բրբռալ, ինչ-որ «ահավոր դուխով տղեք էլ» սպառնալ գալ Գյումրի ու լուրջ խոսակցություն ունենալ Գյումրիում պարզ չի ում հետ: Ասածներն էլ ի՞նչ է, թե բա Նիկոլը էդքան բան արեց Գյումրիի համար, իսկ դո՞ւք…. օօօ ինչպիսի՞ պատասխան եք տալիս երկրի ղեկավարին… բա չե՞ք ամաչում: Ամոթ քեզ Գյումրի, հազար ամոթ…
Ոստիկանության Կոտայքի բաժնի և Աբովյանի անձնագրային բաժանմունքի ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 25-ին կամավոր բաժին է ներկայացել 1976 թվականին ծնված Աբովյանի մի բնակիչ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Վանաձոր՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին և ծանոթանալու քաղաքի զարգացման ծրագրերին։
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հոկտեմբերի 26-ին՝ ժամը 04։40-ի սահմաններում, նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել լուսարձակող առարկայի ներնետում դեպի հիմնարկի տարածք։
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոն կայցելի Հայաստան:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 12:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում քաղաքացին ջրագծի համար նախատեսված փոսում աշխատանքներ կատարելիս մնացել է հողի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ոստիկանությունն ապօրինի ծառահատման դեպքեր է բացահայտել Տավուշում և Սյունիքում:
Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 22:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների պողոտայում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 25-26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում արգելափակված ավտոմեքենայի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:
«Առաջին կանգառս Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Ն. Փաշինյանը։
Ժամը 08:40-ի սահմաններում պարզվել է, որ հրդեհն ինքնամարվել է:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով հոկտեմբերի 27-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Մայր Աթոռում կայանալիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին:
Այս հարցուպատասխանի ընթացքում այդպես էլ չհաջողվեց վարչապետի մամուլի խոսնակից լսել պաշտոնական տեսակետ Նիկոլ Փաշինյանի նկարով շիրմաքարի լուսանկարի վերաբերյալ, հասկանալ՝ արդյոք երկրի ղեկավարը ոստիկանությանը կհորդորի՞ հայտնաբերել իր նկարով շիրմաքարը տեղադրողին։
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից, որպես անհետ կորած որոնվում է 1957 թվականին ծնված Մելիք Մելիքյանը։
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 25-ին Գյումրիի Աբովյան փողոցից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1986 թվականին ծնված մի քաղաքացու։ Նա հետախուզվում էր ՀՀ քր. օր. 177 հոդ. 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
Լոռին հայրենաճանաչության հրաշալի դասագիրք է, իսկ Վանաձորը՝ նրա ամենաբովանդակալից ու գեղեցիկ էջերից մեկը:
31-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։