«ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի PR մենեջեր Վահագն Զաքարյանը:
ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու, մատչելիություն ապահովելու նպատակով կտրամադրվի պետական աջակցություն` վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով:
Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։
Այսօր` մարտի 29-ին, կյանքից հեռացել է Գարեգին և Վաչագան Նուշիկյանների հայրը` Գագիկ Նուշիկյանը:
2018 թվականի հունվարի 7-ին մարտական դիրքերում զոհված ժամկետային զինծառայող Վաչե Չիլինգարյանը եղբայր է ունեցել: Փոքրիկը լույս աշխարհ է եկել երեկ՝ մարտի 28-ին:
Հիմնադրման օրվանից, տասնչորս տարի շարունակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվել է կառավարման պատասխանատու մոդելով: Ընկերության բոլոր աշխատակիցների համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) եղել է ոչ թե հայեցակարգ, այլ՝ կենսակերպ:
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ և Դիլիջանի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում, ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և նրա ուղեկցությամբ մարտի 28-ին, ժամը 20.35-ին, Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 63-ամյա Սամվել Ղ.-ն։
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացվել։
Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազայում պլանային վարժանքներ են մեկնարկել։
Հայաստանը կմասնակցի Իրանի Իսլամական Հանրապետությունում ջրհեղեղից տուժածների օգնությանը:
Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-իրանական սահմանին կանխել են թմրանյութ անցկացնելու հերթական փորձը:
Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը, որը վարում է Տիգրան Ավինյանը:
Մարտի 29-ին, ժամը 00:06-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի կեսերին տեղի կունենա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ էլ Արամ Սիմոնյանը կհեռացվի ռեկտորի պաշտոնից:
Վրաստանի տարածքով ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման հետ կապված կրկին խոչընդոտներ են ստեղծվել։
Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի կիզակետում եղել է նաեւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային-հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին:
Օրերս «Ժամանակ»-ը գրել էր, որ Երեւանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են առկա:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
Բանգլադեշի բնակչուհիներից մեկը երկվորյակներ է ծնել այն բանից 26 օր անց, երբ լույս աշխարհ եկավ նրա որդին:
Ողջ աշխարհում մարդիկ կյանքին վերաբերող լուրջ հարցեր ունեն, որոնք կցանկանային տալ Աստծուն:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել:
«ՀՀ երեք նախագահների ղեկավարման ժամանակ էլ եղել են թալանչիներ: Տարիների ընթացքում այս ամենն առարկայական տեսք ստացավ, և հիմա մենք, օրինակ, Երևանում տեսնում ենք ապացույցները: Մոնումենտի մի քանի միլիոնանոց դղյակները հենց այդ թալանի հետևանքով են ձևավորվել»:
Երեկ ԱԺ քառօրյայի ընթացքում, խոսելով Հայաստանում գործող վարկերից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց տան տեխնիկան գնել է ապառիկով, քանի որ այդպես հարմար է, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ ցանկացել է «Զիգզագ» խանութից հեռուստացույց գնել, սակայն հարկադիրի պատճառով չի կարողացել, և այժմ տանը հեռուստացույց չունեն։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ:
Հայաստանի Հ-46՝ Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 11-12 կմ-ին մարտի 28-ի ժամը 19:00-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում՝ 80-85 խմ ծավալով:
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի ու հաշիվների վրա կալանք է դրվել:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մարտի 28-ին կայացել է փորձագիտական խորհրդաժողով՝ «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգ) դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 10-ամյակը և Սեռական շահագործումից և սեռական չարաշահումից երեխաներին պաշտպանելու մասին և Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիաների վավերացման գործընթացը Հայաստանի կողմից» խորագրով: