76 տարեկան հասակում վախճանվել է երգիչ, The Walker Brothers խմբի նախկին մասնակից Սքոթ Ուոքերը (Նոել Սքոթ Էնգել):
«Բժիշկներն ինձ ահազանգեցին, որ առողջության հետ կապված խնդիրներ կան, միջնորդությունը ես արեցի։ Չեմ բացառում, որ սա նաև կապված լինի Եվրոպական դատարան ներկայացրած բողոքի հետ, քանի որ անհապաղ միջոցների մեջ մտած էր նաև ստացիոնար բուժումը»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։
ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը տեղի ունեցավ մարտի 25-ին:
Լոռու մարզի Շենավան գյուղում նախօրեին հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Մարտի 23-ին, ժամը 14.30-ին մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 00.10-ից մինչև 07.00-ն ընկած ժամանակահատվածում իր տնամերձ հողամասի ցանկապատի վրայով անցնելով, այնտեղ գտնվող անասնագոմից գողացել են 2 ձիերը, որոնց հետքերով գնալով՝ դրանք հայտնաբերել է Մրգանուշ գյուղում գտնվող՝ ոմն Լյովայի անասնագոմում մորթված վիճակում:
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի միաձայն դրական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Դրանով նախատեսվում է Հայաստանում կենսաթոշակի նվազագույն չափ սահմանել 25 հազար 500 դրամը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում մարտի 25-ին տեղի է ունեցել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում բացվել են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար ներկայացված հայտերը:
Մարտի 25-ի երեկոյան, 26-ին, 28-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
: Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում 2018թ. նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան դեպքով հետաքննության հիմնական վարկածը` ուղևորների գրանցում իրականացնող դիսպետչերական խմբի և ուղեբեռները փոխադրող վարչության աշխատակիցների կողմից սահմանված տեխնիկական կանոնակարգերի խախտումն է:
77 տարեկան հասակում Լոս Անջելեսում մահացել է ռեժիսոր եւ սցենարիստ Լարի Քոենը: Այդ մասին հաղորդվում է Facebook-ում նրա էջում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,որ մարտի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
2019 թվականի մարտի 23-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկում կենցաղային հարցի շուրջ առաջացած անհամաձայնության պատճառով մի խումբ անձինք կրակոցներ են արձակել նույն գյուղի բնակիչների ուղղությամբ, ինչպես նաև՝ փայտով, ձեռքերով ու ոտքերով հարվածել նրանց:
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ, 2000-2007 թվականներին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Մարտի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 154.7 կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ձնակույտին. վարորդը՝ 54-ամյա Լևոն Գրիգորյանը, տեղում մահացել է:
Մարտի 23-ին, ժամը 12.40-ի սահմաններում, «Իվեկո 65C-18» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 86-ամյա Աշոտ Հախվերդյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
168.am-ի աղբյուրը համոզված է, որ Արսեն Թորոսյանի այս «մեսիջն» է իրականում վիճահարույց նախագիծը սառեցրել ու վերադարձրել սրբագրման:
Մարտի 25-ին, ժամը 08:50-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հաշվի առնելով վերջին օրերին Ազգային Ժողովի աշխատակազմի մաքրուհիների բողոքները և դրանց շուրջ ձևավորված հանրային հնչեղությունը՝ անհրաժեշտ ենք համարում հանդես գալ պարզաբանումներով.
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի աշխատակազմի «Ինստագրամ»-ի էջից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` նախարարի խորհրդականներն այցելել են Մասիս քաղաքում մարտի 23-ին ավտոմեքենայում բռնկված հրդեհից տուժած 12-ամյա երեխային:
«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ մարտի 25-ին, ժամը 09:51-ին Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի Հերացու փողոց գնացող ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը առաջիկա օրերին կմեկնի Հալեպ:
Հարգելի գյուղատնտեսներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։
ՀՀ տարածքում մարտի 25-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է, առկա է ձնաբուք:
Մարտի 24-ին, ժամը 20:58-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արդենիս-Բերդաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված,