«Հանրային հեռուստաընկերության հետ իմ 20-ամյա համագործակցությունն ավարտված է». Քրիստինե Մելքոնյան

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Քրիստինե Մելքոնյանը գրել է․ «Հանրային հեռուստաընկերության հետ իմ 20-ամյա համագործակցությունն ավարտված է։ Դրանք շատ կարևոր ու շատ տարբեր 20 տարիներ են, որոնք, վստահաբար, սիրով են հիշվելու։ Հպարտ եմ, որ թողել եմ հետագիծ, սահմանել եմ չափորոշիչներ, որոնց ձգտում են։

Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ աշխատել եմ, որոնցից սովորելու հնարավորություն եմ ունեցել։ Հատուկ ուզում եմ տեխնիկական անձնակազմին շնորհակալություն ասել, նրանց գործն ամենակարևորն է ու ամենաչերևացողը։ Հենց նրա՛նց պրոֆեսիոնալիզմն է, հաճախ, փրկում եթերը (էկրանից դա չի երևում)։ Շնորհակալ եմ հեռուստադիտողին։ Ձեր գնահատականն ամենակարևորն է։

Հ1-ում չլինելու պատճառների մասին չեմ խոսի․.. հիմա։ Ամեն բան իր ժամանակն ունի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031