Եւ ուրեմն՝ նվիրատուներից մեկը Սամվել Ալեքսանյանի՝ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն է, որը նվիրել է 3 միավոր բազմաֆունկցիոնալ «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենա: Դարձյալ ըստ մամուլի, «Կամազները» Հայկ Մարությանի սիրուն աչքերի կամ «Ազիզյաններ» սիթքոմում Գառնիկի կերպարի օսկարակիր մեկնաբանման համար չեն տրվել։ 3 «Կամազի» դիմաց քաղաքապետարանը ստորագրել է «Մեգամոլ» առևտրի կենտրոնի շինարարության ավարտական ակտը, որը մինչ այդ չէր ստորագրում։
Նոյեմբերի 26-ին, ժամը 09.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մուտքում դանակահարված մարդ կա:
Մոսկվայում տեղի է ունենում լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությունը:
Կար մի քաղաք: Այդտեղ քաղաքային նոր իշխանությունները արտասահմանյան կապիտալով աշխատող մասնավոր ընկերությունից աղբահանության բիզնեսը խլում են ու դնում իրենց ախպերության տակ: Հետո պարզվում է, որ այդ ընկերությունը գործն անում էր շուրջ 1.5 միլոն դոլարով ավելի էժան, քան իրենք են անելու: Ավելին` այդ ընկերությունը պետությանը հարկեր էր վճարում, իրենք` չեն վճարելու: Այնուհետև պարզվում է, որ իրենց տակ քաշած բիզնեսի մի մասը բնակիչների վճարած փողերով է ստեղծված, մյուս մասը` տնտեսվարողներից կամ ռեկետ է արված, կամ էլ` կաշառք է վերցված` իհարկե նվիրատվության անվան տակ:
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պա՞րզ է չէ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կոռուպցիոն արիշ-վերիշների մասին վաչապետ Փաշինյանն առնվազն տեղյակ է եղել, եթե ոչ անմիջական մասնակից կամ անմիջական հրահանգող: Բայց գլխավոր հարցը, ավելի շուտ` ողբերգությունը, այլ տեղ է. Արթուր Մեսչյանը, մեր մաեստրոն, իր երգերով մի ողջ ազգի ոգեշնչած մտավորականը ո՞նց կարող էր ընկնել սրանց խելքին:
«Սև ուրբաթ». Գլխապտույտ առաջարկնե՞ր, թե՞ մոլորություն: Որքանո՞վ են իրական զեղչերն ու նման ակցիաները ՀՀ-ում. ՈՒՂԻՂ
«Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունը 2019-20 թվականներին ցանցի արդիականացման և ընդլայնման աշխատանքների նպատակով սկսված ներդրումներն իրենց տրամաբանական ավարտին կհասցնի հաստատված ժամկետներում:
«Մենք չենք կարող ունենալ ժողովրդավարական պետություն առանց թափանցիկ կառավարման համակարգի». Սուրեն Քրմոյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատողի օրվան և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին։
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի 35/2 շենքի 1-ին հարկում:
«Սպառողի իրավունքները պաշտպանվում են՝ նրա շահերը իրավունքի վերածելով». Բաբկեն Պիպոյան
ԽՍՀՄ ժոովրդական արտիստուհի եւ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԽԱՏ) նախագահ Տատյանա Դորոնինան հայտնվել է հիվանդանոցում, հաղորդում է «Դնի.ռու»-ին:
«Պարզեցինք, որ քաղաքապետարանը գնել էր 25 վերելակ` ծախսելով 100 միլիոն դրամ». Վարդուհի Արամյան
Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին: Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան դիմել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«Դատական հայց ենք ներկայացնելու մի պետական կառույցի դեմ». Շուշան Դոյդոյան
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ընդունել է Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մարտահրավերը: Նիկոլ Փաշինյանը դիմել է Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019 թվականի հեռուստամարաթոնի շրջանակում հանգանակվել է 9.856.100 դոլար: Իրենց հանգանակությունն են բերել անձինք Հայաստանից, Արցախից, աշխարհի տարբեր երկրներից:
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված հետևողական, մեծածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում 2019թ․ նոյեմբերի 28-ին Երևան քաղաքում հայտնաբերվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից սույն թվականի նոյեմբերի 18-ին փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 7 անգամ դատապարտված, 1988թ․ ծնված, «Մաուգլի» մականունով Արայիկ Սամվելի Սարգսյանը։
«Ծանոթ եմ քննադատություններ, այցերի հետ կապված չհասկացվածություն կա։ Առաջին հերթին ամուսնուս հորդորով եմ այցելում մարտական դիրքեր։ Հետո որպես վարչապետի կին։ Ես որպես վարչապետի կին գալիս եմ Մովսես գյուղ, ունեմ ծրագիր, տարբեր միջոցառումներ և այսքան մոտ գտնվելով սահմանին, զինվորներին, ովքեր օր ու գիշեր մեր խաղաղությունն են պահպանում կյանքի գնով, ես ուղղակի չեմ կարող չգալ և չհետաքրքրվել նրանց որպիսությամբ։ Մինչև զինվորի մայրն լինելն էլ բանակը մեր յուրաքանչյուր քաղաքացու այնպես էլ իմ սրտում, հոգում և մտքում է եղել։ Նախկինում ինչպես վերաբերվել եմ բանակին, այնպես էլ վերաբերվում եմ այսօր»,- ասել է Աննա Հակոբյանը։
Նոյեմբերի 28-ին, ժամը 22:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 3/3 հասցեում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նորից քննադատությունների թիրախում է հայտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Տպավորություն կա, որ այս իշխանության մեջ որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը եւ այլն, «պատմությունների» մեջ հայտնվելու «մշտական» ունեն: Հերթական թեման կապված է առողջության համապարփակ ապահովագրության հետ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Վիրջինիա նահանգում կալանավորվել է դաշնակցական երգիչ Գառնիկ Սարգսյանը: Վերջինս մեղադրվում է թմրամիջոցների, մասնավորապես՝ կոկաինի ապօրինի շրջանառությանը մասնակից լինելու մեջ: Ըստ մեր աղբյուրի՝ երգիչ Սարգսյանը իր վարած բեռնատարի խցիկում թաքցրել է կոկաին եւ փորձել է Կալիֆոռնիայից Վիրջինիա տեղափոխել:
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019 թվականի նոյեմբերի 29-ից Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցում՝ №56 դպրոցի դիմացի չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երկարատև հիվանդությունից հետո, 80 տարեկանում, մահացել է ամերիկահայ անվանի աստղագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) համանախագահ, Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ANSEF) գիտական խորհրդի նախագահ, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում կատարված առերևույթ գողությունների մի շարք դեպքեր: Մեկ անձ կալանավորվել է:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են «Մաուգլի» մականվամբ 31-ամյա Արայիկ Սարգսյանին, ով այս տարվա նոյեմբերի 18-ին հիվանդանոցից դիմել էր փախուստի։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է թմրամիջոցի իրացմանն օժանդակող անձի ինքնությունը, մեխանիզմը: