Ուշադրություն, հատկապես վարորդներին։
Ֆերմեր Տիգրան Եղոյանի կոչը:
Դեկտեմբերի 1-ին ոստիկանությունում հաղորդվել էր 1991 թ. ծնված Մխիթար Գ.-ին «որովայնի կույր վնասվածք, ողնաշարի գոտկակրծքային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխելու մասին:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 30-ին, ժամը 12.50-ին, Շարժա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի 1970 թ. ծնված Սալմեն Ա.-ն։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՏԿԵՆ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:20-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն, որի պատճառով ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում խոշորագույնններից մեկը համարվող՝ իսպանական Telefonica ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անխել Վիլա Բոյի հետ։
Համեստ Հախումյանն այսօր զանգահարել է մեր խմբագրություն և տեղեկացրել, որ անձրևաջրերի պատճառով շինությունից ստիպված են դուրս գալ: Ընտանիքը հայտնվելու է փողոցում և ունեն հանրության աջակցության կարիքը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի ընտանիքին ու հարազատներին:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 04:09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հաստաբուն ծառը պոկվել և ընկել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավտոկայան թաղամասի տնակներից մեկի վրա:
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքում 66-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: Երկու անձ կալանավորվել է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:12-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ԱՄՆ-ում Շուգար Լենդից Բոեռն ուղեւորվող ոչ մեծ ինքնաթիռը կործանվել է Տեխասի նահանգի Սան Անտոնիո միջազգային օդանավակայանի շրջանում, զոհվել է երեք մարդ: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրշեջներին:
Արարատի մարզի Բուրաստան գյուղից Բյուրավան գյուղ տանող ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենայի և Էլեկտրագնացքի դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած բախման հետևանքով տուժել է երկու քաղաքացի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Անդբայկալի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Օսիպովը դեկտեմբերի 2-ը տարածաշրջանում սգո օր է հայտարարել Սրետենսկի շրջանում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել է 19 մարդ եւ նույնքանն էլ՝ տուժել: Այս մասին հայտնել է երկրամասի կառավարության մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը դեկտեմբերի 1-ին, ժամը 17:44-ին տեղեկություն է ստացել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սուրբ Հովհաննես սրբավայրի մոտակայքում քաղաքացիները մթության պատճառով մոլորվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 15:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցից Արարատի մարզի Արգավանդ գյուղ տանող խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք:
Նոր կառուցվելիք կամ կառուցման ընթացքում գտնվող բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելիս Ազգային հիփոթեքային ընկերությունը հորդորում է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների վրա։ Միջազգային փորձը վկայում է, որ նման շենքերից բնակարանների ձեռքբերման դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շենքերի ավարտվածության աստիճանի վրա՝ ֆինանսական հետագա հնարավոր կորուստներից խուսափելու համար։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին լուսանկարներ է հրապարակել, որտեղ Ռ. Քոչարյանն իրեն դեռ փոքր տարիքում սովորեցնում է կրակել: Լուսանկարները նա մակագրել է. «Սովորեցնողից է»։
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարոն ոստիկանապետի պաշտոնակատար, Ձեր ենթակաները օրենք չգիտեն…
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը տվյալներ է հրապարակել 2019թ. հունվարից մինչև նոյեմբեր Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների մասին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Եդեսիայում քարոզչությունն ավարտելով՝ Սուրբ Թադեոս առաքյալը գալիս է Հայաստան, որտեղ տիրում էր կռապաշտությունը: Նա շրջում է քաղաքաներում, քարոզում ճշմարիտ խոսքն, ու նրա քարոզներից դարձի գալով՝ շատերը հավատում և մկրտվում են, դառնում քրիստոնյա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 2-ին կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Նավումի մարգարեության սկզբնական հատվածում անդրադարձ է կատարվում ասորեստանյան կայսրության մայրաքաղաք Նինվեի անկմանը, որի գերիշխանության տակ էին գտնվում իսրայելցիները:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առաջին անգամ այցելել է Օդեսայի հայ համայնք:
«Անցումը շատ դժվար էր, մենթալիտետների տարբերությանն էր պետք նորից հարմարվել: Ու Նուբայի ամեն մի շնորհակալությունը տեսնելուց հետո այստեղ հարմարվելը շատ դժվար էր: Բայց ստացվում է, որովհետև այստեղ էլ եմ թողել իմ հղիներին, իմ մարդկանց, իմ ժպիտները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մկրտչյանը:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 19։37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղից Բյուրավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրագնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: Կան տուժածներ:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 15։03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը հոշոտել են ոչխարներին: