
Վանդալի՞զմ, թե՞ շփոթմունք. կրկնակի հուղարկավորություն Գյումրու երկրորդ գերեզմանատանը
Tsayg.am-ը գրում է. Մաթեւոսյանների ընտանեկան գերեզմանի տարածքում կրկնակի թաղում է իրականցվել: Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալուց հետո Սարգիս Մաթեւոսյանը հոր գերեզմանի փոխարեն ուրիշինն է գտել: Նույն հողատարածքում նոր թաղում է արվել, իսկ թաղվածը ոչ մի ազգակցական կապ չունի Մաթեւոսյանների հետ: Դեպքի առթիվ ոստիկանություն հաղորդում է տրվել, բայց գործը հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է: Կողմերի ընդհանուր հայտարարի գալուց հետո վերհուղարկավորում է տեղի ունցել: Գերեզմանը վերադարձվել է Մաթեւոսյաններին, բայց Սարգիսը շարունակում է բողոքել, դեռ դիմելու է գլխավոր դատախազություն: Դեպքը, ըստ նրա, կարող է կրկնվել: