Սպասվում են ձյան առատ տեղումներ
Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում և Արցախում սպասվում են ձյան առատ տեղումներ, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, 8-9-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 4-ին՝ ուշ երեկոյան ժամերին, 5-ին սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.70C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -13.40C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.20C