Բաժիններ՝

Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ փոխնախարարին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն դեկտեմբերի 4-ին ընդունել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ դեսպան Անդրե Յոհաննես Գրոնեուալդին՝ (Andre Johannes Groenwald) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ (նստավայրը՝ Կիև): Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Նախարարի տեղակալը հաջողություն մաղթեց դեսպանին առաքելության իրականացման գործում և հույս հայտնեց, որ նա կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը։

Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին։

ԱԳ նախարարի տեղակալն ու դեսպանը կարևորեցին քաղաքական երկխոսության ակտիվացումը, գործնական քայլերի իրականացումը՝ կողմերի միջև տնտեսական հնարավորություններն ուսումնասիրելու և գնահատելու, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, զբոսաշրջության, ադամանդագործության, գինեգործության, դեղագործության և այլ ոլորտներում հեռանկարային համագործակցության զարգացումն ընդգծելու նպատակով։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս