«Կառավարության կողմից տրվող այս գումարը նման է այն ընտանիքներին, ովքեր ընթացիկ կենցաղային խնդիրներ են ունենում, բայց վարկ, ապառիկ են վերցնում, որ Նոր տարվա բուդը ապահովեն: Այսինքն՝ այն կարևոր պահին, երբ պետք է միջոց ներգրավենք, քաղաքային կոմունալ գույք գնենք, գնում ենք, մասնավորներից ենք դա պահանջում, բայց այս դեպքում կարող ենք Նոր տարին սեփական միջոցներով անել»:
Վերջին ժամանակաշրջանում որոշ լրատվական միջոցներ, խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված անմեղության կանխավարկածը, իրենց հրապարակումներում կամ քննարկումներում իրենց թույլ են տալիս մեղադրել օտարերկրյա քաղաքացիներին այն հանցավոր արանքների մեջ, որոնց քննարկումը դեռևս գտնվում է իրավապահ մարմինների քրեական վարույթում:
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց:
Պետք է հաշվի առնենք, որ այնտեղ քաղաքապետն ամանորյա տոներին մասնավոր սեկտորին է ներգրավել, ու մասնակցում են տաբեր նվիրատվություններով: «Կամազ» չեն նվիրում, կարող է՝ երկու տոնածառ են նվիրում, որը շատ ավելի ընդունելի է: Թբիլիսիի ավագանու անդամների հետ կապ եմ հաստատել, այո՛, այս տարի մեծ բյուջե են հատկացրել, որովհետև տոնածառներ պետք է փոխեն: Դա մոտ 1 միլիոն դոլար է արժեցել իրենց համար, իսկ մնացած ծախսերի ամսով 300.000 դոլարից ավելի դա չի կազմում: Պետք է հաշվի առնել այն, որ Թբիլիսին երեք անգամ մեր քաղաքից մեծ է: Սա զավեշտ է ինձ համար: Ուզում եք զբոսաշրջություն զարգացնել, երբ 2020թ. բյուջեում ընդամենը երկու զուգարանի բյուջե եք հաստատել: Զբոսաշրջիկներն ո՞ւր այցելեն, եթե անգամ զուգարան չունենք: Դուք տենց ճոխ-ճոխ 326 մլն ծախս արեք, որպեսզի Նոր տարի նշեք»:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 35-ամյա Միշա Ս․ն, որը 2013թ. դեկտեմբերի 17-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից նյութեր են ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1984թ.ծնված Ս. Ա.-ն 2019թ. սեպտեմբեր ամսին Տոնաշեն համայնքի «Դիստագիր» կոչվող տեղամասում կայանված «Կամազ 5511» մակնիշի ավտոմեքենան վառելափայտ բարձելու ժամանակ թափքից ընկել է գետնին և վնասվածքներով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ էլ նոյեմբերի 29-ին ժամը 11:30-ին մահացել:
Հիմքեր չկան պնդելու, որ Պաշտպանության բանակում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած միջադեպը թաքցրել են: Պաշտպանության նախարարությունն այնքան բաց է, որ երբևէ այդքան բաց չի եղել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 2-ին Արցախում ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մահվան դեպքին, որը որակվում է՝ որպես սպանություն, և ըստ հարազատների, դեպքի մանրամասներն իրենցից թաքցնում են:
ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15.55-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վարդաձոր գյուղի տներից մեկի 3 բնակիչ։
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 վաշտի 1-ին դասակի հրամանատար է նշանակվել ոստիկանության գնդապետ Արա Շահնազարյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 վաշտի 1-ին դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը:
Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա սեպտեմբերին 10-ին և 12-ին իր facebook-յան էջում գրառումներ էր կատարել և տեղեկացրել, որ Հայաստանում, ըստ առաջին գրառման, գրանցված աշխատողների թիվը կազմում է 601 524, իսկ երկրորդի պարագայում` 606 040…
126 դպրոցների հետ կապված կան քրեական գործեր, որոնցով 222 մարդ, դպրոցի տնօրենների հետ որևէ կապով կապված, ձևակերպված է եղել, բայց չեն գնացել աշխատանքի։ Միայն այս գործերով 350 միլիոն դրամի կարգի պետությանը վնաս է պատճառվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով Արմեն Հարությունյանը ազատվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետի պաշտոնից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ հանդես եկավ ամփոփիչ ելույթով և կրկին շեշտեց՝ այո՛, բյուջեն հեղափոխական է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 21:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. առկա է գազի արտահոսք:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 04:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերի 3-ին ՊԲ զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեզ նոր հանգամանքներ են հայտնի դարձել, մասնավորապես, դեպքը եղել է դիտակետում, որտեղ եղել են Արթուր Աջամյանը եւ 20-ամյա ծառայակից Դավիթ Մելիքբեկյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Հայաստան են ժամանել մեծ թվով «օրենքով գողեր» եւ գողականներ, որոնց մեծ մասին, մեր տեղեկություններով, դիմավորել-տեղավորել է հանցաշխարհում ճանաչված Արտյոմ Կանեւսկոյը՝ Արթուր Հարությունյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների և տարածքային բաժինների ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ գրպանահատության երկու դեպք բացահայտվեց:
Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները բաժին բերման ենթարկեցին Բերդ քաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդու։ Նա հայտնաբերվեց Բերդի Խորենացու փողոցի առանձնատներից մեկում։
Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետերից մեկի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես նոյեմբերի լույս 30-ի գիշերը դեմքը քողարկած մի երիտասարդ եկաթե ձողով բացում հաստատության դուռն ու դրամարկղը հափշտակում։
«Այսպիսով, պարզ է դառնում, որ Կառավարությունը չի իմպլեմենտացրել նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ արված առաջարկությունները: Իմ գնահատմամբ՝ այդ նախագիծը ոչ լեգիտիմ է և չունի կյանքի իրավունք»:
«Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Երիցյանն իրենից բարձրաստիճան մարդուն՝ ՀՀ երրորդ նախագահին, մեղադրում է կոռուպցիայի մեջ: Շատ հետաքրքիր է՝ ինչ-որ դիզվառելիքից, պարարտանյութից են խոսում, միանշանակ տեսնում ենք՝ այն հարցերը, որ բարձրացրել էինք վերջին տարիներին, այն է՝ սուբսիդավորումը, պետք է հասնի գյուղացուն, ցավոք, նույն վիճակում է:
Արդեն 2 օր է, «Պետերյան» գեղեցկության սրահը չի աշխատում: Սրահի տնօրեն Հակոբ Պետերյանը 168.am-ի հետ զրույցում պատմում է, որ դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, ժամը 3-5-ն ընկած սահմանում մի տղա մտել է իրենց սրահ ու գողացել՝ ինչ կարողացել է:
Ամանորին ընդառաջ, մարդկանց կյանքն ու առողջությունը հրդեհներից, պայթյուններից պաշտպանելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է հատկապես երեխաներին զերծ պահել զանազան ճայթռուկների, պայթուցիկ սարքերի օգտագործումից, ինչի հետևանքով, ցավոք սրտի, յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ դեպքեր՝ երեխաների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով:
Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև դեկտեմբերի 4-ին հեռուստակամուրջի միջոցով տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։
ՀՀ տարածքում, դեկտեմբերի 5-ի ժամը 19:10-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: