Բաժիններ՝

Կոկորդի և ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերքերով բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի 34-ամյա մի բնակիչ

Նոյեմբերի 8-ին շտաօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կոկորդի և ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերքերով բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի Թբիլիսյան խճուղու 34-ամյա մի բնակիչ: Նրան դանակահարել էին: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Եվ իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից օրեր անց պարզվեց կասկածյալի ինքնությունը:

Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նոյեմբերի 8-ին, ժամը 1.30-ի սահմաններում, Գյումրիի Մովսես Խորենացու փողոցում ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է Տրդատ Ճարտարապետի փողոցի 28-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 25-ին իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մուշի բաժին:

Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Միջոցառումներ են ձեռնարկվում դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս