Բաժիններ՝

Մահացել է երաժիշտ Արմեն Գևորգյանը

Երգիչ, երաժիշտ Արմեն Գևորգյանը երեք օր կոմայի մեջ մնալուց հետո հեռացել է կյանքից: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:

«Նա տասը տարի առաջ առողջական լուրջ խնդիրներ ուներ, բայց կարողացավ հաղթահարել դրանք: Գևորգյանը գալիս էր աշխատանքի: Կարծես թե ամեն ինչ կարգին էր»,-պատմեց Կիրակոսյանն ու հավելեց, որ նրա առողջական վիճակը միանգամից է վատացել, և երաժիշտը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երեք օր բժիշկները պայքարել են Գևորգյանի կյանքը փրկելու համար:

Արմեն Գևորգյանը ծնվել է Գյումրիում: Ավարտել է տեղի ռուսական դպրոցը, այնուհետև մեկ տարի սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում: Վերադարձել է Երևան և ընդունվել «Հայհամերգի» էստրադային արվեստի ստուդիա: Աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում ստեղծման օրից մինչև 1994 թվականը: Մոսկվայում դասավանդել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, միաժամանակ` Ժամանակակից արվեստի ինստիտուտում: 2004-ին վերադարձել է Երևան և մինչև 2011 թվականը դասավանդել է Հայաստանի էստրադային-ջազային արվեստի պետական քոլեջում: 2009-2011 թվականները եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Վերջին տարիներին նաև դասավանդում էր Երևանի մշակույթի պետական քոլեջում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս