«Քաղաքապետն իր ստորագրությամբ թուղթ է տվել ու ասում է, թե ապօրինի է». Գագիկ Ծառուկյանը՝ Հայկ Մարությանին
Այսօր խորհրդարանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ներկայացրեց փաստաթուղթ, որով Երևանի քաղաքապետարանը հյուրանոցի կառուցման շինթույլտվություն է տվել, որից հետո քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «ԱԺ Բարգավաճ Հայաստան կուսակցության լիդեր Գագիկ Ծառուկյանը Ազգային Ժողովում թղթեր է ցույց տալիս՝ փորձելով ապացուցել, թե ապօրինի շինարարություն չի արել։ Պարոն Ծառուկյանը սրանով բացահայտում է, որ նախագծային առաջադրանքի ու շինթույլտվության միջեւ տարբերությունը չգիտի»։
Թե ո՞վ է այդ դեպքում շինթույլտվություն տվել, Ծառուկյանը պատասխանեց, որ այն ժամանակ գլխավոր ճարտարապետը Նարեկ Սարգսյանն է եղել, բայց ամենակարևորը, որ քաղաքապետը տեղյակ է եղել շինթույլտվությունից:
«Քաղաքապետն իր ստորագրությամբ թուղթ է տվել ու ասում է, թե ապօրինի է, ինքը տեղյակ չէ, ինքն է տվել, դա շինթույլտվություն է: Եկեք փաստացի իրականությունից խոսենք, եթե АПЗ-ն կա ու հաստտված է, ապա ապօրինի որևէ բան չի կարող կառուցվել»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝168.am-ի տեսանյութում