Քննարկում են «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում» աղջիկներին ընդունելու հարցը

«Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովին ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնեց, որ քննարկում են «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում» աղջիկներին ընդունելու հարցը:

«Վերջերս «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստն էր, և մենք ամենայն լրջությամբ քննարկում ենք աղջիկներին այնտեղ ընդունելու հետ կապված հարցը: Մի քանի տեխնիկական հարց ունենք լուծելու՝ կացարանի հետ կապված, մոտ ապագայում փորձելու ենք այն  լուծել»,- նշեց Բալայանը:

Պաշտպանության փոխնախարարն այս համատեքստում շարունակեց, որ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի աշխատակազմի մեծ մասը կանայք են, և նրանք տղամարդ գեներալներին կարողանում են այնպիսի հարցադրումներ անել, որ կատարումը չի հապաղում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031