«Այո՛, օրենքը շրջիկ առևտրի կետերի սահմանափակման նպատակ է հետապնդում»
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ ներկայացրած նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդ փոփոխություններն ունենալո՞ւ են շրջիկ առևտրի կետերը սահմանափակելու նպատակ և ո՞վ է վերահսկելու՝ ով ի՞նչ է վաճառելու այդ շրջիկ կետերում։
Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Գաբրիելյանը նկատեց, որ նախագծով Երևանի ավագանին սահմանելու է, թե այդ կետերում ի՞նչ ծառայություն կարող է մատուցվել, կամ ի՞նչ ապրանքներ կվաճառվեն։ Եթե խախտվի ավագանու սահմանված կարգը, ապա նախատեսված է վարչական պատասխանատվություն մինչև 100 հազար դրամի չափով, իսկ նույն արարքը նույն տավա մեջ կրկնելու դեպքում՝ 500 հազար դրամի չափով։
Թագուհի Թովմասյանը օրենքի նախագծի հեղինակից հետարքրքվեց նաև՝ արդյոք այս օրենքի նախագիծը հետապնդո՞ւմ է շրջիկ առևտրի կետերի սահմանափակում։
Հարցին ի պատասխան՝ Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Գիտեք, եթե սրա համար ինձ պետք է քննադատեն, թող քննադատեն, բայց, այո՛, սահմանափակման նպատակ է հետապնդում, որովհետև մենք էլ ենք հասկանում, որ համայնքային սեփականության փողոցները անվերջ են և տնտեսվարողները, որոնք կայանված են այս կամ այն փողոցում, անհարմարություն են պատճառում քաղաքացուն»։
Մանրամասները՝ տեսանյութում։