Հուլիսի 5-6-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մադրիդում ձերբակալվել է Իսպանիայի պատմության մեջ խոշորագույն կիբերհանցագործը, ում ձերբակալելու որոշում էր կայացրել 25 տարբեր դատարան:
«168 Ժամի» հետ զրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հայտարարեց, թե որևէ գործողություն անելու համար պետք է այդ գործողությունները լինեն իր լիազորությունների տիրույթում։
Իտալիայի հարավում վագրերի խումբը շարժական կրկեսում փորձի ժամանակ հարձակվել և սպանել է կենդանի վարժեցնողին:
«Կարծում եմ՝ զբոսաշրջության ոլորտի ցանկացած մասնագետի հետաքրքիր կլիներ հոգեբանական գիտելիքների և հնարքների վերաբերյալ ունեցած տեղեկատվության շնորհիվ կարողանալ հասկանալ, թե ի՞նչ է ուզում զբոսաշրջիկը, ի՞նչ է պետք, ինչպիսի՞ տուր-փաթեթ առաջարկել և ինչպե՞ս կազմակերպել նրա հանգիստը: Հենց այսպիսի հարցերի առանցքում է ձևավորվել «Զբոսաշրջության հոգեբանությունը», որը հիմա արդեն գործող ուղղություն է նաև Հայաստանում»:
Այս անգամ ոստիկանությունը Ջերմուկում և շրջակայքում արդեն պարբերական դարձած ծեծկռտուքի ու խուլիգանության մասին հաղորդում է նախօրոք՝ չսպասելով մամուլի հրապարակմանը: Սակայն այս, ինչպես նաև նախորդ միջադեպերի դեպքում էլ կա մի հետաքրքիր առանձնահատկություն:
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարականից հետո շարունակում է զբաղվել գիտական և մանկավարժական գործունեությամբ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արամ Սիմոնյանը։
Վրաերթի ենթարկվածը անչափահաս 16-ամյա աղջիկ է՝ Շիրակի մարզի Հողմիկ գյուղի բնակիչ:
Այսօր 168.am-ը Մերաբ Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանից փորձեց ճշտել, թե արդյո՞ք, ի վերջո, իր պաշտպանյալին արտահանձնեցին այլ երկիր, ինչին նա դրական պատասխան տվեց՝ նշելով, որ Մերաբ Քալաշովն այս պահին արդեն գտնվում է Ֆրանսիայում։
Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է տեղի մարտական դիրքեր:
Ամեն ամառ «Մունետիկ» հ/կ-ն Ապարանին հարակից Լուսագյուղ գյուղի հարևանությամբ գտնվող անտառում իրականացնում է խեցեգործության սիմպոզիում, սակայն այդ սիմպոզիումի անցկացմանն այս տարի դարձյալ փորձել են խոչընդոտել:
Սոցիալական ցանցերում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Սևանա լճից ջուր խմելուց հետո կենդանիները սկսել են ուռել ու սատկել:
Հուլիսի 5-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 5-ին ժամը 15.30-ից մինչև ժամը 19.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների, Գաջեգործների փողոցի թիվ 40 ա, 74 ա շենքերի, Դավիթ Բեկի փողոցի թիվ 74/1, 74/2 շենքերի, Դավիթ Բեկի նրբանցքի, Դավիթ Բեկ 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 5-ին հրավիրվել է Կրոնական ժողով, որը նախագահել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Այսօր հուլիսի 5-ին, ժամը 12:55-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում:
Մեր այցը հայոց արքաների դամբարան առանձնահատուկ խորհուրդ ունի: Դա և՛ հարգանքի տուրք է մեր նախնիների հիշատակին, և՛ մեզ համար անանց արժեքների՝ հայոց պետականության ամրապնդման, մեր ժողովրդի դարավոր պատմության ընթացքում ստեղծված հսկայական ժառանգության պահպանման կարևորության ընդգծումը, ինչպես նաև մեր հանձնառությունը՝ շարունակելու հայ ժողովրդի հարատևման ու զարգացման, հզոր և կայուն Հայաստան ունենալու համար մեր ջանքերը:
Հուլիսի 5-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 6-10-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Այսօր Հանրապետական կուսակցության անդամները՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, խորհրդանշական այցելություն կատարեցին Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան։
Սիրելի՛ հայրենակիցներ, Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր դարավոր նպատակադրումն ու երազանքը:
Հայաստանն աշխարհում ամենաանվտանգ երկրներից մեկն է: ՀՀ ոստիկանությունն ու ուժային կառույցներն ամեն ինչ անում են երկրի անվտանգությունն ապահովելու համար:
Սահմանադրության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պետական ու քաղաքական գործիչ Էդուարդ Եգորյանի որդուն՝ փաստաբան Տիգրան Եգորյանին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել այն մեծ ավանդը, որը լուսահոգի Էդուարդ Եգորյանն ունեցել է հայոց անկախ պետականության, Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործում: Նախագահը նշել է, որ Է. Եգորյանն անուրանալի ներդրում է ունեցել նաև անկախ Հայաստանի առաջին՝ […]
Հուլիսի 5-ին, ժամը 08:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսի շրջանակում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի առանձնազրույցը։
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Սահմանադրության օրվա, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ ստանալու առթիվ: Իր խոսքում նա խորհրդանշական է համարել, որ հերթական կոչումներն ու դասային աստիճանները շնորհվում են Սահմանադրության օրը:
Մենք չենք կարող այսօր չհիշեցնել Արմեն Սարգսյանին, որ ինքը ՀՀ-ում չի եկել գործուղման կամ հարկադիր հանգստի, այլ ունի շատ կոնկրետ պարտականություններ, որոնք պիտի իրականացնի՝ ուզի կամ չուզի: ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ AntiFake.am-ի և «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հ/կ-ի #Պահպանեք_Սահմանադրությունը(#Save_Constitution) խորագրով խորհրդանշական ակցիայի ժամանակ այս մասին ասաց հ/կ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը:
ՀՀ նախագահն այսօր հրամանագրեր է ստորագրել զինված ուժերի եւ ԱԱԾ ծառայողների պարգեւատրելու մասին։
Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հուլիսի 4-ին Ստամբուլում կայացած Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններին:
Հայ ժողովուրդը, իրեն ուղեցույց դարձնելով հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները, հետամուտ լինելով ազատատենչ նախնիների երազանքին՝ հայրենիքը դարձնել հզոր, ինքնիշխան, բարեկեցիկ և սերունդների համար ապահով երկիր, դեռևս երկու տասնամյակ առաջ այս օրը՝ հուլիսի 5-ին, ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որն էլ դարձավ մեր անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշը:
Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: