Բաժիններ՝

«Յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի տեղ ու փորձում մեկնաբանություններ տալ, ինչ կա, մեզ համար պարզ է». Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրության մասին

Այսօր Հանրապետական կուսակցության անդամները՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, խորհրդանշական այցելություն կատարեցին Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան։

ՀՀԿ-ականներն ամեն տարի նման խորհրդանշական ուխտագնացություն են կատարում Աղձք, որն այս տարի համընկավ ՀՀ սահմանադրության օրվա հետ։ Այնուհետև հանրապետականներն այցելեցին Տեղերի վանական համալիր և միասնական աղոթք կատարեցին և մոմ վառեցին Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Այցի ավարտին լրագրողները Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք հետևում է Արցախի շուրջ ընթացող գործընթացներին, և ի՞նչ տպավորություն է ստացել, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց, որ հետևում է բոլոր գործընթացներին։Իսկ տպավորությունների մասին նախագահը չխոսեց, խոստացավ, որ հարցին հետո կանդրադառնա։

Հարցին՝ ե՞րբ, Սերժ Սարգսյանը կատակով պատասխանեց՝ շոգերն անցնելուց հետո։ Անդրադառնալով Սահմանադրությանը, ՀՀ երրորդ նախագահը նախ շնորհավորեց օրվա առթիվ, ապա հավելեց. «Մաղթում եմ, որ ամեն կերպ պաշտպանեք մեր Սահմանադրությունը, անկախ այն հանգամանքից՝ լա՞վ եք համարում, թե՞ վատ։ Մեզանից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի, իրավաբանի տեղ և փորձում մեկնաբանություններ տալ. ինչ կա, մեզ համար պարզ է»։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս