
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 11.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 5-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝
Երևանում՝ 3000 քմ խոտածածկ տարածք,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 1 հա,
Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ մոտ 2 հա, Աշտարակ քաղաքում՝ 1 հա,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 400 քմ,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 7 հա,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 500 քմ,
Ձորափ-Ուջան ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ խոտածածկ տարածք:
Հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: