
Արմեն Սարգսյանը զինվորական կոչումներ է տվել

ՀՀ նախագահն այսօր հրամանագրեր է ստորագրել զինված ուժերի եւ ԱԱԾ ծառայողների պարգեւատրելու մասին։
Մասնավորապես՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Նորիկի Շահնազարյանին, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Ալբերտի Հայրապետովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի. Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Ալբերտի ՀԱՅՐԱՊԵՏՈՎԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, իսկ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Վիկտորի Գասպարյանին՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: