Բաժիններ՝

Ճապոնիայում տապից 11 մարդ է մահացել

Ճապոնիայի գրեթե ամբողջ տարածքում հաստատված տապի պատճաով միայն մեկ շաբաթում՝ հուլիսի 22-ից մինչեւ 28-ը, մահացել է 11 մարդ, հիվանդանոցներ է ուղարկվել 5 664 մարդ. այս վիճակագրությունը հուլիսի 30-ին հրապարակել է երկրի Գլխավոր հրշեջ վարչությունը։

Հոսպիտալացվածների թիվը նախորդ շաբաթվա ցուցանիշները գերազանցել է եռակի: Գլխավոր պատճառը դարձել է շոգի կտրուկ սկսվելը ճապոնական չափանիշներով շատ զով հունիսի եւ հուլիսի առաջին կեսից հետո:

Ամռան առաջին կեսի ջերմաստիճանը Ճապոնիայում դարձել է ամենացածրը վերջին 30 տարվա ընթացքում: Շոգի կտրուկ սկսվելու հետեւանքով, երբ ջերմաչափի սյունը բարձրացել է մինչեւ 32 – 35 աստիճան, մեծ թվով մարդիկ են տուժել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս