Բաժիններ՝

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ թաղամասերի, Օշականի և Ոսկեվազի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 31-ին ժամը 11.00-17.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ համայնքների, ժամը 11.00-18.00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան, Խորենացու, Զորյան, Ֆիդայինների, Օգոստոսի 23-ի փողոցներով, Տիգրան Մեծ պողոտայով պարփակված և «Քիմիագործներ» թաղամասերի շենքերի և առանձնատների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- նշված է ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից տրամադրված հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031