Բաժիններ՝

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ թղթով փաթեթավորված

Հուլիսի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննություն են կատարել Ոսկեհատ գյուղում ապրող 45-ամյա մի տղամարդու հողամասում՝ հայտնաբերելով մշակումն արգելված կանեփի տնկիներ։ Դրանք առգրավվել են՝ փորձաքննության ուղարկելու համար։

Վաղարշապատի ոստիկանները տարածքում հայտնաբերել են նաև մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ թղթով փաթեթավորված։ Պարզվել է, որ այն պատկանում է 34-ամյա մի տղամարդու։ Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Նշանակվել են դատաքիմիական ու դատակենսաբանական փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031