Պատահար «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ

Հուլիսի 31-ին, ժամը 01։58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 3 ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 հասցեում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ա.Հ., ծնված 1975 թ․) և «Mercedes 600» (վարորդ՝ Վ.Հ., ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Ա․Հ.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031