Բաժիններ՝

Կաթնաղբյուր գյուղում այրվել է մոտ 50 հա բուսածածկույթ և ջերմահարվել՝ 50 խնձորենի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 9-ին, ժամը 15:38-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղին հարակից դաշտերում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ:

Ժամը 16:55-ին հրդեհի բարդության թիվ 2-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի ևս մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:48-ին, մարվել՝ 19:47-ին:

Այրվել է մոտ 50 հա բուսածածկույթ և ջերմահարվել՝ 50 խնձորենի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս