Բաժիններ՝

«Վարչապետական սելֆի». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը լուսանկարն արել է Ղրղզստանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո և տեղադրել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Նիկոլ Փաշինյանը լուսանկարն անվանել է վարչապետական սելֆի: ՀՀ վարչապետի հետ լուսանկարվել են Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2379556512364730/?type=3&theater

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս