Բաժիններ՝

Գյումրու օդանավակայանի տարածքում մոտ 15 հա խոտածածկույթ է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն oգոստոսի 9-ին, ժամը 15:55-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի օդանավակայանի տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, մարվել՝ 17:18-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031