Գողություն՝ օծանելիքի խանութ-սրահից
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու օծանելիքի խանութից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
2019թ. հունիսի 10-ին ՀՀ ոստիկանությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ Մաշտոց փողոցում գտնվող օծանելիքի խանութ-սրահից օրեր առաջ գողություն է կատարվել՝ պատճառելով զգալի չափերով նյութական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոն բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրը տեսանկարահանող սարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու համար։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: