Բաժիններ՝

Էկզոտիկ ծառեր գողացող կանայք ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն

ՀՀ ոստիկանության քրեական հետախույզները բացահայտել են Երևանի Մոսկովյան փողոցից էկզոտիկ ծառերի գողության դեպքը:

«Հուլիսի 1-ին, ժամը 13.46-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը, ժամը 02.30-ին, երեք անհայտ աղջիկներ Մոսկովյան փողոցում գտնվող խանութ-սրահի դիմացից գողացել են հինգ հատ էկզոտիկ ծառ:

Մեկնել էր ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Օգոստոսի 8-ին քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են կասկածյալներից երկուսի ինքնությունը:

Բացատրական աշխատանքի շնորհիվ Աշտարակ քաղաքի և Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակչուհիները ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց ընկերուհուն և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031