Բաժիններ՝

Փարաքար գյուղում տղամարդը հափշտակել էր մի կնոջ բջջային հեռախոսն ու հեռացել

Օգոստոսի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Փարաքար գյուղում մի տղամարդ բացահայտ հափշտակել էր մի կնոջ բջջային հեռախոսն ու հեռացել։

Բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց կողոպուտը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունն ու բնակության վայրը։ Համայնքային ոստիկանները նրան հայտանաբերելու միջոցառումների զուգահեռ բացատրական աշխատանք իրականացրին։

Արդյունքում դեպքից մոտ երեք ժամ անց 54-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Հափշտակված բջջայինը հայտնաբերվել ու առգրավվել է՝ հետագա գործողությունների համար։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031