Ոստիկանները քաղաքացու մեքենայում ատրճանակ են հայտնաբերել
Օգոստոսի 15-ին, «Կանեփ-Կակաչ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Կոտայքի մարզային վարչության ու ենթակա բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումներով, 38-ամյա մի քաղաքացու մեքենայում դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց:
Հայտնաբերվեց «Մակարով» տեսակի գործարանային արտադրության առանց համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով:
Մեքենայի տերը հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իր հանգուցյալ եղբորը:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: