Բաժիններ՝

Մոսկվայի մարզում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով տուժածների թիվը հասել է 55-ի

Մոսկվայի մարզում A321 ինքնաթիռի կոշտ վայրէջքի ժամանակ տուժածների թիվը հասել է 55-ի, նրանց թվում կա 17 երեխա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

«Ընդամենն արտակարգ պատահարից հետո բժշկական օգնության է դիմել 55 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝տուժածների թվում կա 17 երեխա:

«Ուրալյան ավիագծեր» ավիաընկերության A321 ինքնաթիռն օգոստոսի 15-ին կատարում էր թիվ 178 չվերթը Ժուկովսկի-Սիմֆերոպոլ երթուղով:

«Ռոսավիացիայի» տվյալներով՝ օդանավում եղել է 226 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Վերթիռի ժամանակ՝ թռիչքավայրէջքային գոտուց պոկվելուց հետո, ինքնաթիռը բախվել է որորների երամի, որոնց հայտնվելը շարժիչներում զգալի խանգարումների է հանգեցրել դրանց աշխատանքում: Հանրանավը կոշտ վայրէջք է կատարել Մոսկվայի մարզի Ռամենսկոե քաղաքի դաշտում: ՌԴ-ի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոսպիտալացվել է 23 մարդ, այդ թվում՝ 9 երեխա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս