Բաժիններ՝

Անհայտ քաղաքացին ահազանգել էր, որ Ռուսթավելու փողոցում դանակահարություն է, մեկի ոտքին են խփել՝ արնհոսում է. Ոստիկանություն 

Օգոստոսի 14-ին, ժամը 9-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Կոնդում ապօրինի ծառահատում է, անհայտ անձինք դանակով և մահակներով հարձակվել են իրենց աշխատակիցների վրա: Երկու րոպե անց ստացվել է նոր ահազանգ. անհայտ քաղաքացին հայտնում էր, որ Ռուսթավելու փողոցում դանակահարություն է, մեկի ոտքին են խփել՝ արնհոսում է:

Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Մեկ ժամ անց հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ 37-ամյա վարորդին և «ձախ ազդրի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ՝ նույն ՓԲԸ աշխատակից նրա եղբորը:

Բաժնի քրեական հետախույզների և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռուսթավելու անվան դպրոցի բակում ապօրինի ծառահատման հետ կապված վիճաբանության ժամանակ ձեռքերով, ոտքերով և կտրող առարկայով եղբայրներին մարմնական վնասվածքներ են պատճառել Ռուսթավելու փողոցի բնակիչ 62-ամյա մի տղամարդ ու նրա 44-ամյա որդին, որոնք ժամը 10.05-ին բերման են ենթարկվել բաժին և տվել բացատրություններ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս