Բաժիններ՝

Նոր Զելանդիայի բանտում Քրայսթչերչի հրաձիգին սխալմամբ թույլ են տվել նամակ ուղարկել

Նոր Զելանդիայի Ուղղիչ հիմարկությունների վարչությունում խոստովանել են, որ Բրենտոն Թարանթին, որը մեղադրվում է մարտի 15-ին Քրայսթչերչում ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ, սխալմամբ թույլ են տվել բանտի մենախցից նամակ ուղարկել ազատություն: Այս մասին հայտնել է The New Zealand Herald թերթը:

Վարչության հայտարարության համաձայն, որի տեքստը մեջբերում է հրատարակությունը, «(Թարանթի) նամակը պետք է կասեցնեին», սակայն, քանի որ «փոստի առաքումը (բանտարկյալների) նվազագույն իրավունքներից մեկն Է, եւ նամակները բանտի տնօրենի կողմից կարող են կալանվել սոսկ սահմանափակ թվով դեպքերում», դա տեղի չի ունեցել:

Նաեւ վարչությունում նշել են, որ «այդ կալանավորի փոստի կառավարման» համակարգում «արդեն մտցվել են փոփոխություններ, որոնք վերահսկողության գործընթացն այնքան արդյունավետ կդարձնեն, որքան դա անհրաժեշտ է»:

The New Zealand Herald-ի տվյալներով՝ «Թարանթի նամակ» ասելով նկատի է առնվում նրա կողմից ստորագրված ձեռագիր տեքստը, որի լուսանկարները տարածվել են Համացանցում: Ենթադրությունների համաձայն՝ այդ նամակը Թարանթն ուղարկել է որպես պատասխան Ալան անունով մարդուն, որն իբր ապրում է Ռուսաստանում:

Ուղերձում ավստրալացի հրաձիգը պատմում է իր քաղաքական հայացքների մասին:
Մարտի 15-ին Քրայսթչերչի երկու մզկիթներում տեղի ունեցան հարձակումներ, որոնց հետեւանքով զոհվեց 51 մարդ, եւս 50-ը վիրավորվեց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս