Օգոստոսի 11-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Նորքի 33-ամյա մի բնակիչ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վ.Մ.-ն խնդրանք-պահանջով դիմել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ հիմնվելով ՀՀ վարչապետի` Հայաստանում զբոսաշրջիկների թվի աճի և ծախսած գումարների վերաբերյալ գրառումներից մեկի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն բարիք:
Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը եւ բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. «Էլարդի» եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի նոր ՇՄԱԳ:
Օգոստոսի 20-ին, ժամը 01.15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 65-ամյա մի կին: Նա հայտնել է, որ ամուսինը տանը հրազենը մաքրելիս պատահաբար կրակել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Կարևորում եմ Ձեր դերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համագործակցության ամրապնդման գործում, ինչին նպաստում է նաև մեր համատեղ որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ եւ շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ:
Օգոստոսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 14:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.960աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ. ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 5 օրվա ընթացքում տեղումներ չեն կանխատեսվում և գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացավ ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով դատական նիստը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իռլանդական «RyanAir» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընին և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին:
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր բնակության շենքի բակում ավտոմեքենան անխոչընդոտ կայանելու նպատակով առանձնացված կայանատեղի հատկացնելու հարցում:
Մեկնարկել են Մ-3 Թուրքիայի սահման-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 107+900-ից մինչև 109+000 կմ հատվածի (1 կմ 100 մ) հիմնանորոգման աշխատանքները:
Օրեր առաջ անդրադարձել էի 1031 թվականին Պահլավունիների կողմից Բջնի գյուղում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու անմխիթար վիճակին։ Եկեղեցու պատերը փլուզվում են, իսկ գմբեթը ամբողջապես խոտածածկ է։ Աննկարագրելի գեղեցկության դարավոր խաչքարերը եւս ոչնչացման եզրին են։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ, քննչական կոմիտեն կրկին հրապարակում ենք քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը:
Լոս Անջելեսի օպերան հայտարարել է, որ շտապ կարգով «մանրակրկիտ ու անկախ» հետաքննություն է սկսում իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի նկատմամբ, որին մի քանի կանայք մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին հայտնել է Los Angeles Times թերթը:
«Թող ամենազոր Աստված միշտ օգնական ու պահապան լինի Ձեզ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հայոց պետականությանը եւ մեր ողջ հավատավոր ժողովրդին Մայր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում»:
Քաղաքացին հայտնում էր, որ Իսակովի 36 շենքի դիմաց կայանված իր մեքենայից գողություն են արել: Ձեռագիրը նույնն էր: Կոտրել էին ապակին և մեքենայի սրահից հափշտակել դրամապանակ, որի մեջ եղել էր փող ու տարբեր քարտեր:
Օգոստոսի 20-ին, ժամը 21:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում՝ Քասախի կիրճում, այրվում է խոտածածկ տարածք:
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, Նոր Հաճնի բաժանմունքի և Նաիրիի անձնագրային բաժանմունքի ծառայողների հետ համատեղ, օգոստոսի 20-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 23-ամյա Հակոբ Զ.-ին, որը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից օգոստոսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Մադրիդի միջազգային օդանավակայանում վայրԷջք կատարած ինքնաթիռի առնվազն 35 ուղեւորների բժշկական օգնություն է պահանջվել թռիչքի ժամանակ տեղի ունեցած մրրկայնության պատճառով: Օգոստոսի 21-ին այդ մասին հայտնել է El Mundo թերթը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալ Դեյվիդ Օբրայենի և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիի հետ քննարկել են ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք:
ՌԴ քննչական կոմիտեի քննիչները հրաժարվել են քրեական գործ հարուցել հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ` հոր կողմից աղջիկներին խոշտանգումների ենթարկվելու և սեռական ոտնձգությունների հիմնավորմամբ:
Օգոստոսի 20-ին, ժամը 18:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը և այրվում է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարարության խորհրդատու Գևորգ Թամամյանի հեռանալու վերաբերյալ տարածած տեղեկությունների առնչությամբ պարզաբանում է տարածել:
Օգոստոսի 20-ին, ժամը 21:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը՝ հայտնաբերված թերությունների կապակցությամբ:
Օգոստոսի 19-ին ուժեղացված ծառայություն իրականացրին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա՝ Արմավիրի, Վաղարշապատի, Բաղրամյանի և Մեծամորի բաժինների ծառայողները: