
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես ասված է.
«Վեհափառ Տեր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Կարևորում եմ Ձեր դերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համագործակցության ամրապնդման գործում, ինչին նպաստում է նաև մեր համատեղ որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը։
Մեր ժողովրդի կյանքում մեծ կարևորություն և դերակատարում ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին՝ հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության պահպանման առումով։ Եվ վստահ եմ՝ Դուք կշարունակեք այդ ուղղությամբ Ձեր արդյունավետ գործունեությունը։
Վեհափառ Տեր, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ հայրենանվեր առաքելության մեջ»։