«Օդի ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից բարձր է 4-5 աստիճանով». Գագիկ Սուրենյան
Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 5 օրվա ընթացքում տեղումներ չեն կանխատեսվում և գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Վերջին 20 օրվա ընթացքում հանրապետությունում գրեթե տեղումներ չեն դիտվել և առաջիկա 5 օրերին չեն կանխատեսվում: Օդի ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից բարձր է 4-5 աստիճանով և առաջիկա օրերին առանձնապես չի նվազելու։ Պայմանավորված այս գործոններով, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որը առաջիկա օրերին չի մեղմվելու։ Ուստի կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները, ձեր կողմից կրակի հետ ցանկացած անզգուշություն, կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ»,- նշել է Սուրենյանը։