Խաչատուրյան քույրերը ճանաչվել են իրենց հոր զոհը. «Կոմերսանտ»
ՌԴքննչական կոմիտեի քննիչները հրաժարվել են քրեական գործ հարուցել հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ` հոր կողմից աղջիկներին խոշտանգումների ենթարկվելու և սեռական ոտնձգությունների հիմնավորմամբ: Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Օրաթերթը նշում է, որ հոր կողմից բռնություն գործադրելու փաստերը քննությունը հաստատել է:
Մեղադրյալների փաստաբանները կարծում են, որ այս հանգամանքը կօգնի նրանց ապացուցել, որ հուսահատ աղջիկները գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում, և, հետևաբար, նրանց քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:
Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրների` Քննչական կոմիտեն նման որոշում էր կայացրել հուլիսի վերջին, սակայն գործին մասնակցող փաստաբաններին այն պաշտոնապես հանձնվել է վերջերս: