
Հետախուզվող 23-ամյա տղամարդը հայտնաբերվել է անձնագրային բաժանմունքում

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, Նոր Հաճնի բաժանմունքի և Նաիրիի անձնագրային բաժանմունքի ծառայողների հետ համատեղ, օգոստոսի 20-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 23-ամյա Հակոբ Զ.-ին, որը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից օգոստոսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: