Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 46.600 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա բնակիչը քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով::
Օգոստոսի 21-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի Բերդ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, ներսում կա արգելափակված քաղաքացի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 17-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուհի հաղորդում էր տվել, որ օգոստոսի 16-ին, ժամը 23.30-ին, Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրի մոտ նկատել է, որ պայուսակից գողացել են «Այֆոն 7» բջջային հեռախոսը:
Օգոստոսի 20-ին, ժամը 1.30-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ «որովայնի թափանցող վերք, կրծքավանդակի և ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Շնող գյուղի 48-ամյա մի բնակիչ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
ՀՀ ԱԱԾ-ն հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու:
Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Մայր Աթոռի, երեկ պատասխանող կողմի միջնորդությամբ հետաձգվել է։ Նախկին պատգամավորի եւ վեհարանի միջեւ վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Օգոստոսի 20-ին, ժամը 02.10-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Ուլնեցու փողոցում ընկել է:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մանրացված, չորացված կանեփանման զանգված:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական կազմակերպության կողմից ջրատարների վերատեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ի ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Օգոստոսի 20-ին, ժամը 21:50-ին, ոստիկանություն է զանգահարել Րաֆֆու փողոցի մի բնակիչ և հայտնել, որ 20 րոպե առաջ 40-ամյա մի տղամարդ տանիքից իջել, պատուհանը բացել ու իր բնակարանից փորձել է գողություն կատարել, ինքը բռնել է նրան:
Բանն այն է, որ Գեղամ Գևորգյանն իրականում Պետական սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ֆրունզ Մուշեղյանի փեսան է, ում պետական համակարգի հին ու նոր չինովնիկները գիտեն «Սոցապ ֆոնդի Ֆրունզ» կամ «Կոնյակի Ֆրունզ» մականվամբ, և հենց այդ կապով էլ, ըստ ԶԼՄ հրապարակումների, փեսա Գեղամը հայտնվել է գործադիրի կազմում:
Օգոստոսի 20-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 58-ամյա մի տղամարդու:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել են «Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների առերևույթ հատկանիշներ:
Օգոստոսի 20-ին, ժամը 11-ին, ոստիկանություն է զանգահարել բանկի աշխատակից և հայտնել, որ մի քաղաքացի 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է ներկայացրել:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ներկայացուցիչներն աշխատանքային այցով Գյումրիում են:
«Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ների 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվեն Առողջապահության նախարարությանը:
ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Երևան քաղաքի Քանաքեռ 14 փողոցի 42 շենքի մեկ սենյականոց թիվ 22 բնակարանը կնվիրաբերվի Երևանի համայնքին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայող Հրանտ Խաչատուրի Մանգասարյանի մոր` Նունե Սողոմոնի Հակոբյանի անօթևան ընտանիքին սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու պայմանով:
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները:
Օգոստոսի 12-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում ոստիկանության Անիի բաժնի պարեկապահակետային ծառայողները շրջիկ ծառայության ընթացքում ստուգման են ենթարկել «Ֆորդ» մակնիշի մի մեքենա:
«Հենց նոր նախաքննությունն ավատվեց»։ Այս մասին hraparak.am-ի հետ զրույցում ասել է Պետական վերահսկողության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը՝ պատասխանելով հարցին, թե ավարտվե՞լ է Սանասարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։
Օգոսստոսի 21-ի իր ֆեյսբուքյան էջի ճակատագրական ուղիղ եթերից անմիջապես հետո, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ամուլսարը շահագործվելու է, վերջինս ձեռնամուխ է եղել իր՝ սրընթաց գահավիժող վարկանիշը փրկելու դժվարին գործին։
«Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման իրավունք ունեցող ցանկացած սուբյեկտ պարտավոր է գիտակցել, որ «Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը։