
Թուրքիայի սահման-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհին հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում

Մեկնարկել են Մ-3 Թուրքիայի սահման-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 107+900-ից մինչև 109+000 կմ հատվածի (1 կմ 100 մ) հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Լոռու մարզպետարանից, ներկայումս իրականացվում են գոյություն ունեցող ծածկի և հիմքի քանդման և նոր հիմքի տեղադրման աշխատանքները: Կապալառու կազմակերպությունը «Արգիշտի 1» ընկերությունն է:
Ասֆալտապատման մյուս աշխատանքներն արդեն ծավալվել են Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական ճանապարհի 19+000-27+000 կմ հատվածում (8 կմ): Այստեղ կիրականացվի միջին նորոգման աշխատանք: Այս պահին կատարվում է ասֆալտբետոնի ֆրեզավորում և քերուկը տրամադրվում է համայնքներին:
Ծրագրերն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով: Կապալառու կազմակերպությունը «Արգիշտի 1» ընկերությունն է:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն իրականացնում է հետևողական վերահսկողություն: