Բաժիններ՝

Լոս Անջելեսի օպերան սկսել է Դոմինգոյին հասցեագրված մեղադրանքների հետաքննությունը

Լոս Անջելեսի օպերան հայտարարել է, որ շտապ կարգով «մանրակրկիտ ու անկախ» հետաքննություն է սկսում իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի նկատմամբ, որին մի քանի կանայք մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին հայտնել է Los Angeles Times թերթը:

Հրատարակության տվյալներով՝ հետաքննության անցկացման համար Լոս Անջելեսի օպերան վարձել է Gibson, Dunn & Crutcher ֆիրմայի փաստաբան Դեբրա Վոնգ Յանին, որն ավելի վաղ Կալիֆոռնիայի կենտրոնական օկրուգի ֆեդերալ դատախազն էր:

Նշվում է, որ հետաքննությունը կսկսվի անհապաղ:

Ավելի վաղ ութ երգչուհիներ եւ մեկ պարուհի «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությանը հայտնել էին, որ 1980-ական թվականներից տարբեր ժամանակներում Դոմինգոյի կողմից ենթարկվել են սեռական ոտնձգության:

Ինքը՝ 78-ամյա Դոմինգոն, հերքել է բոլոր մեղադրանքները: Սան-Ֆրանցիսկոյի օպերան եւ Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախումբը չեղարկել են տենորի ելույթները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս