Բաժիններ՝

Գևորգ Թամամյանը առողջապահության նախարարությունից հեռանալու դիմում չի ներկայացրել

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարարության խորհրդատու Գևորգ Թամամյանի հեռանալու վերաբերյալ տարածած տեղեկությունների առնչությամբ պարզաբանում է տարածել:

Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2018 թվականի սեպտեմբերի 7-ի հրամանով սահմանվել է  առողջապահության նախարարության (ոչ թե նախարարի) խորհրդատուների ցանկը (նախկինում` գլխավոր մասնագետներ), որոնք պետք է մասնակցեն ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումների գործընթացին:

«Այս պահին նրանք դեռ թվով 47-ն են, քանի որ «հեռացող խորհրդատուն» առողջապահության նախարարություն չի ներկայացրել հեռանալու դիմում»,- գրել է Նիկողոսյանը:

Հիշեցնենք, որ Գևորգ Թամամյանը, որ նաև բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչն է, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այլևս չի ցանկանում լինել նախարարի խորհրդատուն, և բավականին խիստ գնահատականներ է տվել նախարարի հասցեին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031