Օրերս խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ տուժածներից 15-ամյա աղջիկը ավելի ուշ անգիտակից վիճակում ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Լազերային լույսերի կիրառումը օդաչուների մոտ կարող է առաջացնել տեսողական խնդիրներ՝ մինչև անգամ ժամանակավոր կուրություն՝ այդպիսով իսկ ռիսկի տակ դնելով թռիչքի անվտանգ ընթացքը։
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ «Սովրեմեննիկ» թատրոնի առաջատար դերասան Վալենտին Գաֆտն իրեն ավելի լավ է զգում, վիճակը կայուն է, ներկայում շարունակում է բուժվել վերականգնողական կենտրոնում: Այդ մասի ՌԻԱ Նովոստիին ասել է արտիստի կինը՝ Օլգա Օստրոումովան:
Հրդեհները հնարավոր էր կանխարգելել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Կարապետյանի նկատմամբ, ով կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու մեջ։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութ-սրահից առերեւույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
Օգոստոսի 24-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հազանգ է ստացվել, որ Արարատի Զոդի մոտ վիճաբանություն է, կրակոցի ձայներ են լսվում:
«Առավոտ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին աշխատակից Սարմեն Ղահրամանյանն ինքնասպանություն է գործել: Նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու եւ ապօրինի զենք կրելու հոդվածներով:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ քննարկվեց ճառագայթային բուժման թեման Հայաստանում: Առողջապահության նախարարը նշում էր ոլորտում տեղի ունեցող աննախադեպ զարգացումների մասին, իսկ մասնագետները պնդում էին, որ նախարարության վարած քաղաքականության հետեւանքով կազմաքանդվում է պետական ոլորտը՝ տեղը զիջելով մասնավորին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բոլոր քաղաքացիներին կոչ է արել հոկտեմբերի 2-ից, երբ երկիրը կնշի Հնդկաստանի ազգային- ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի (1869-1948) ծննդյան օրվա 150-րդ տարեդարձը, զանգվածային արշավ սկսել պլաստիկե միանգամյա առարկաների եւ այդ նյութից թափոնների դեմ:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Օգոստոսի 20-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում հարվածել են իրեն և հափշտակել գումար, բջջային հեռախոս ու փախել:
Ոստիկանության Մեծամորի բաժնում մի տղամարդ հաղորդում էր տվել, որ իր ցլիկը Զարթոնք գյուղի դաշտերում կորել է:
Սկանդալային գրառման մեջ ընդգծվում էր նաև նախարարության ներքին խոհանոցային ինտրիգներ, ինֆորմացիա՝ խորհրդատու-նախարար լարված հարաբերությունների մասին, և ըստ այդմ՝ Թամամյանին փոխարինելու՝ նախարարի ձեռնարկած անհաջող փորձերը, որոնք նկարագրվում էր դրվագ առ դրվագ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները՝ վարչական տարածքում ուժեղացված ծառայություն իրակնացնելիս, օգոստոսի 23-ին, ժամը 22:00-ի սահմաններում, «Հաղթանակ» զբոսայգու մոտից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Սարի թաղի 25-ամյա մի բնակչի:
Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզներն օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելով, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Թումանյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Իսահակյան փողոցի 23-ամյա մի բնակչի:
Օգոստոսի 26-ին, ժամը 21:30-ի դրությամբ հերթապահություն են իրականացնում ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:
Օգոստոսի 20-ի գիշերը Կենտրոն վարչական տարածքում` խանութից, գեղեցկության սրահներից գողություններ էին կատարվել: 3-դեպք մի գիշերվա ընթացքում:
Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտ՝ օգոստոսի 25-ին, ժամը 17:00-ի սահմաններում, «Բորա Բորա» լողափում, քաղաքացիները ջրից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող քաղաքացու:
Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը 2019 թվականի օգոստոսի 26-ից աշխատելու է երկու բրիգադով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 24-ին Երևանի Դավիթաշեն 7-րդ փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Մանուկ Կ.-ին, որը օգոստոսի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի, 133 հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերի և 182 հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքներով:
Լճաշեն համայնքապետարանի աշխատակազմի անդամները, դպրոցի մանկավարժները եւ համայնքի բնակիչները շուքով ու աղուհացով դիմավորեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին ուխտագնացության ժամանած Բեյրութի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց միության» անդամներին՝ ատենապետուհի Անահիտ Տանձիկյանի գլխավորությամբ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը:
Սեպտեմբերի 1-ին, չնայած կիրակի է, տարբեր միջոցառումներով կնշվի Գիտելիքի և դպրության օրը:
Օգոստոսի 25-ին, ժամը 22.50-ին, ինքնակամ ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Խնձորեսկ գյուղի 20-ամյա մի բնակիչ և հայտնել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց գյուղի «Տախտի հող» կոչվող տարածքում, վիճաբանություն ժամանակ, իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է ընկերոջը՝ պատճառելով վնասվածք, որից հետո նրան տեղափոխել է Գորիսի հիվանդանոց:
Օգոստոսի 16-ին Արմավիրի մարզի մի բնակիչ ոստիկանության Մեծամորի բաժնում դիմում է ներկայացրել, որ Զարթոնք գյուղի դաշտերում իր ցլիկը կորել է: