Բաժիններ՝

Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում հարվածել են քաղաքացուն, հափշտակել գումարը և բջջային հեռախոսը

Օգոստոսի 20-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում հարվածել են իրեն և հափշտակել գումար, բջջային հեռախոս ու փախել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտեցին:

Նույն օրը կողոպուտը կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայից ոստիկանություն բերման ենթարկվեց 16-ամյա մի պատանի:

Նա խոստովանել է կատարածը:
Գողոնն առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031