Փարիզում 86 տարեկան հասակում մահացել է երգչուհի Նենսի Հոլոուեյը (Բրաունը), որը 1960-ական թվականներին հռչակվեց ջազ, փոփ եւ սոուլ ոճի ելույթներով:
Օգոստոսի 27-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Աշտարակի Տիգրան Մեծի փողոցից, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Երևանի 38-ամյա մի բնակչի` 30-ամյա նորատուսցի ընկերոջ հետ:
Թմրամիջոցների հայտնաբերում Վանաձորում:
Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին:
Վարպետ Սերոբը, դարբին Արտաշեսն ու Ծովինար տատը Վրաստանի հարավում ապրող այն հայերից են, որոնք շարունակում են ապրել ու ծաղկեցնել Սամցխե-Ջավախեթի մարզի երբեմնի գեղեցիկ քաղաքներից մեկը՝ Ախալցխան՝ այստեղ պահպանելով հայկական ծագման ամեն մի մանրուք:
«Արարատի մարզի Հովտաշեն համայնքում, ցավոք, սատկել է աղտոտված չորս արագիլ։ Երկուսին հայտնաբերել էին դաշտում այն ժամանակ, երբ եղավ ահազանգ, իսկ մյուս երկուսը սատկեցին մաքրման աշխատանքների ժամանակ.թույլ էին, սթրեսին չդիմացան»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները:
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարից տուժած շուրջ 800 անձ կստանա ամենամսյա դրամական օգնություն: Այս մասին տեղեկացանք e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ, որը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Օգոստոսի 29-ին, ժամը 06:20-ին վերսկսվել են օգոստոսի 28-ին, ժամը 18:09-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղին հարակից անտառում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները:
Շվեդիայից տասնվեցամյա Էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը, որն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, օգոստոսի 28-ին Malizia II զբոսանավով ժամանել է Նյու Յորք։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ:
Կառավարությունն Ազգային անվտանգության ծառայությանը հատկացրեց 250 մլն դրամ՝ համապատասխան սարքավորումների ձեռքբերման նպատակով։
Օգոստոսի 28-ին, ժամը 08.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքթաթային հոդի հետին երեսի ջնջխված վերք ջլերի և անոթների վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 54-ամյա մի բնակիչ:
ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 2 ՀՀ քաղաքացի (Արթուր Բ., ծնված 1978 թ․ և Հրաչիկ Պ., ծնված 1985 թ.):
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված 4 քրեական գործերով պարզվել են Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցների կողմից կատարված առերևույթ չարաշահումների հանգամանքները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լիլիա Աբրահամյանը:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պարոն Դավթյան, ձեր ասածից ստացվում է՝ ի՞նչ պետք է անենք, եթե թույլտվություններն ապօրինի են տրվել, շատ բարդ իրավիճակ է։ Եթե 200-ն էլ գործող տնտեսություն են, ստացվում է բռնել, դրանք փակել։ Պետք է քննարկել և հասկանալ»։
Օգոստոսի 29-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ ընդունեցինք, որի բովանդակությունը կարճ կարելի է բնորոշել այսպես՝ Вор должен сидеть в тюрьме!»:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2012-2019 թվականների ողջ ընթացքում հանրակրթական դպրոցների եւ մարզադպրոցների համար մարզագույք ձեռքբերելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ 420 միլիոն դրամ:
Այսօր կառավարության նիստում հաստատվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Իջևանի համայնքապետարանում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի մի շարք հանգամանքներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ այս տարի Սևանից 50 մլն խմ պակաս ջուր է բաց թողնվե՞լ:
Նրա կարծիքով՝ ճիշտ ներկայացնելու դեպքում թանգարանների մոտ կիլոմետրերով հերթեր կգոյանան, իսկ եթե կան թանգարան, որի ղեկավարությունը չի կարողանում խնդիրը լուծել, այդ ղեկավարությունը պետք է փոխվի. «Այո, կլինեն ակցիաներ, կլինեն ցույցեր, ամեն ինչ էլ կլինի, բայց սա ստրատեգիական խնդիր է: Պարապությունը որևէ ոլորտից պետք է բացառել: Որտեղ պարապ մարդ տեսանք, պետք է ուղարկել տուն՝ հանգստանալու»:
Օգոստոսի 29-ին, ժամը 10:21-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային 103 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Շաքե Իսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց, որ երեկ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ շատ արագ կգույքագրեն ռազմարդյունաբերական համալիրի ոլորտի այն արտադրանքները, որ թողարկվում են ՀՀ-ում, կկազմեն նաև ԶՈՒ առաջիկա 5 տարվա մոտավոր պահանջարկի պլանը: