Բաժիններ՝

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ  պլանային աշխատանքներ  իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 10.00-ից  մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան, Աթարբեկյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների, ժամը 11.00-ից մինչև  ժամը 16.00-ն ՝ Սունդուկյան, Մարտի 8-ի, Կնունյանց, Չապաևի, Իսակովի, Ստեփանյան փողոցների,  Սունդուկյան փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատների ու Ներսիսյան փողոցի բազմաբնակարան շենքերի, ժամը 10.30-ից մինչև ժամը 17.30-ն՝  Տավուշի  մարզի  Իջևան քաղաքի Աբովյան, Անկախության, Երիտասարդական, Հովսեփյան, Սպանդարյան, Մյասնիկյան, Ղարագյոզյան, Թևոսյան, Երևանյան և Մայիսի 28-ի փողոցների,  ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝  Գեղարքունիքի  մարզի  Նորաշեն գյուղի, հարակից կազմակերպությունների,  «Նոյ լենդ» և «Ծովասար» հանգստյան գոտիների, «Բուրգեր» ռեստորանային համալիրի գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս