Սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական զորավարժության ընթացքում կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ, որոնց ակտիվորեն մասնակցում են Հայաստանի տարբեր բնակավայրերի երգի-պարի համույթներ, մշակութային կրթօջախներ, զորամասերի գեղարվեստական ինքնագործունեության խմբեր:
Ազգային անվտանգության ծառայության «Ա» վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերը խաղարկեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքում գտնվող «պատանդների» ազատ արձակման և «ահաբեկչական խմբի» չեզոքացման հատուկ գործողությունը:
Սեպտեմբերի 24-ից ՀՀ տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն: Արդեն կարող ենք արձանագրել, որ Երեւանը զորահավաքի ժամանակ աննախադեպ բարձր ցուցանիշ է գրանցել»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է իտալական հանրահայտ Rizzani de Eccher շինարարական ընկերության սեփականատեր Կլաուդիո դե Էկկերի հետ։
Արմավիրում տեղի ունեցած ավտովթարից տուժած զինծառայողը ստացել է թեթև քերծվածք, արդեն հիվանդանոցից դուրս է գրվել և անցել իր ծառայողական պարտականություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռազմավարական զորավարժության շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի զինկոմիսարիատում հետևել է զորահամալրման ընթացքին, ինչպես նաև ծանոթացել պահեստազորայինների բուժզննման արդյունքներին:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք:
Արա Մխիթարյանի վիճակն անփոփոխ է: Այս մասին 168.am- ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Սեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատն ու ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության շրջանակներում ամբողջությամբ կատարել են պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրման աշխատանքները:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ՊՆ N թիվ զորամասին պատկանող «ԳԱԶ – 66» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
«ՍանիՏեքի» աշխատակիցները կրկին ակցիա են անում ընկերության գրասենյակի դիմաց՝ պահանջում են իրենց աշխատավարձերը: Նրանց հետ է նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության հիմնադիր Սոնա Աղեկյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից բնակարանային գողություններ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ. Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում ապրող մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր դեղատներից ձեռք է բերում հոգեմետ դեղահաբեր։
Սեպտեմբերի 24-ին, ժամը 18:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սարգիս Սևանեցի փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում։
Սեպտեմբերի 24-ին, ժամը 13:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Օձուն գյուղում այրվում է տան տանիք:
Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, դրական փոփոխություններ չկան։ Բժիշկներն էլ շարունակում են միայն 0,1 %-ի հույս տալ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը։
ԵՄ «Թումո» համալիրը նախագծելու մրցույթում հաղթել է հոլանդական MVRDV ընկերությունը: Հիշեցնենք, մրցույթի երկրորդ փուլ էին դուրս եկել ճարտարապետական միջազգային երեք առաջատար կազմակերպություններ՝ RCR Arquitectes-ը, BIG-Bjarke Ingels Group-ը և MVRDV-ը:
«Պահակները գիշեր-ցերեկ հսկում են Արծվանիստի չգործող մանկապարտեզը: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզի՝ 3350 բնակիչ ունեցող գյուղի այդ մանկապարտեզը տարիներ առաջ է լուծարվել, բայց համայնքային բյուջեից շարունակում են փող դուրս գրել՝ ոչ միայն պահակներին, այլ վարիչի հաստիքով «աշխատողին» վճարելու համար:
«Փաստ» թերթի լրագրողը Արմավիրի մարզում ականատես է եղել, թե ինչպես է հսկայական քանակությամբ սմբուկն ուղղակի թափվում, քանի որ գյուղացիների զայրույթը հասել է գագաթնակետին։ Վատ է վիճակը նաեւ ձմերուկի բերքի հետ կապված, քանի որ այն նույնպես ոչ մի կերպ հնարավոր չէ մթերել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 25-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 3-րդ փողոցի 5-ից–15, 10-ից–22, Խորենացու 62, Դավիթ Բեկի փողոցի 54-ից–106, Նուբարաշենի փողոցի 9-ից–22 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
Մեծ Բրիտանիայի բնակչուհու համար լեզուն վերականգնել են նրա ձեռքի հյուսվածքներից:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական կազմակերպության կողմից ջրատարների վերատեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 25-ի ժամը 9.00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
54 տարեկան հասակում մահացել է «Սիմփսոնները» (թողարկվում է 1989 թվականից) եւ «Ռիքն ու Մորթին» (թողարկվում է 2013 թվականից) ամերիկյան սերիալների պրոդյուսերներից մեկը՝ Ջոել Մայքլ Մենդելը:
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 24-ին հանդիպեл 1 Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ:
Արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենը սեպտեմբերի 25-ից կգործարկի նոր ժետոններ:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Ախթալա քաղաքի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով սեպտեմբերի 25-ին և 26-ին՝ ժամը 11։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում, Ախթալայի հեռուստակայանում գործող հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ սարքավորումներն անջատվելու են։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 24-ին, ժամը 13:34-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում գտնվող գազալցակայանում այրվում է ավտոմեքենա:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 01.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ահազանգել Թաիրով գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ իր խանութից գողություն է կատարվել: